Բանախոսներն են՝
1․ Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
2․ Մարտին Ալեքսանյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար,
3․ Հասմիկ Հովակիմյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ,
4․ Նունե Միքայելյան՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:
Ազատազրկված անձանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, անձնական աճին, հետագայում նաև՝ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն նպաստում են նաև մասնագիտական ուսուցման դասընթացները:
Նման դասընթացներ կազմակերպում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները:
Սակայն մտահոգության տեղիք է տալիս այն, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:
Բացի այդ, ազատազրկված անձինք չեն կարող մեկ հիմնարկում սկսած մասնագիտական ուսուցումը շարունակել այլ հիմնարկում, քանի որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դասընթացները ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են կազմակերպվում։