Անդամակցության հայտ
Մեդիա ակումբ
Հասարակական կազմակերպության անդա՞մ եք, լրագրո՞ղ, գրո՞ղ, թղթակի՞ց, ֆիլմերի հեղինա՞կ, լրագրությու՞ն եք դասավանդում:
Գուցե հանրային կապերի մասնագե՞տ եք, մեդիա-փորձագե՞տ … :
Միացե՛ք մեզ, անդամակցե՛ք «Մեդիա ակումբին»:
Անդամակցության առավելությունները
- Անվճար կազմակերպել միջոցառումներ Մեդիա կենտրոնում (ՄԿ)՝ եթե դրանք չեն հակասում կազմակերպության առաքելությանն ու սկզբունքներին:
- Մասնակցել դիվանագետների հետ կազմակերպվող հանդիպումներին:
- Առաջինը ստանալ ծանուցում՝ ՄԿ-ի միջոցառումների եւ միջոցառումներից հետո մեր կայքում տեղադրվող տեսագրությունների մասին:
- Առաջինը ստանալ ՄԿ-ում տեղի ունեցող միջոցառումներից հետո տարածվող բոլոր իրազեկման նյութերը՝ հայտարարություններ, մամլո հաղորդագրություններ, ինֆոգրաֆներ:
- Մասնակցել ՄԿ-ում անցկացվող ֆիլմերի դիտումներին եւ քննարկումներին:
- ՄԿ-ի Երեւանից դուրս կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, դրանք լուսաբանելու համար օգտվել ՄԿ-ի տրանսպորտային միջոցներից:
- Կազմակերպել հարցազրույցներ ՄԿ-ում՝ դիվանագետների, փորձագետների եւ այլոց հետ, ՄԿ-ի աջակցությամբ:
- Աշխատանքային ժամերին օգտվել ՄԿ-ի ռեսուրսներից. աշխատանքային սրահ, ինտերնետ, համակարգիչ:
- Անդամավճար չի գործում:
Ովքեր կարող են անդամակցել
- Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թղթակիցներ, խմբագիրներ, գրողներ, հրատարակիչներ, ֆոտոլրագրողներ, օպերատորներ, ռեժիսորներ, խմբագրության ղեկավարներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, լրագրության ֆակուլտետի դասախոսներ, դեկաններ, մեդիա ոլորտի փորձագետներ
- Միջազգային կամ տեղական կազմակերպություններում/պետական մարմիններում աշխատող ներկա և նախկին մամուլի քարտուղարներ, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ
- Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներ, որոնք պարբերաբար առնչվում են մեդիային և աշխատում դրանց հետ
- Գրքերի, ֆիլմերի, սցենարների հեղինակներ, խմբագիրներ, հրատարակիչներ
- Ուսանող անդամներ են նրանք, ովքեր սովորում են լրագրության ֆակուլտետներում կամ աշխատում են մեդիայում կես դրույքաչափով կամ որպես փորձնակ:
- Արտասահմանյան անդամներ. Հայաստանում աշխատող օտարերկյա ԶԼՄ-ների թղթակիցներ:
Մեդիա ակումբի անդամը պաշտպանում է խոսքի ազատությունը և այն արժեքները, որոնք նկարագրված են ՄԿ նպատակներում: