Վճարովի ծառայություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) միավորում է մեդիա եւ հաղորդակցության բարձրակարգ մասնագետների և իրականացնում հասարակական նշանակության մի շարք նախագծեր:
Բավական է միայն նշել Մեդիա կենտրոն ծրագիրը, որը 2013-ից ի վեր դարձել է Հայաստանի առաջատար ու պրոֆեսիոնալ հարթակներից մեկը, որտեղ իրականացվում են տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության միջոցառումներ:
Հանրային լրագրության ակումբն առաջարկում է օգտվել մեր պրոֆեսիոնալ ծառայություններից եւ այդպիսով աջակցել մեր կազմակերպության հասարակական գործունեությանը:
Մենք հմուտ ենք միջոցառումների, քննարկումների, մամլո ասուլիսների, դասընթացների, համաժողովների եւ այլ միջոցառումների համակարգման, մեդիա այցելությունների կազմակերպման, ուղիղ հեռարձակումների անցկացման, հանրային իրազեկման աշխատանքների իրականացման եւ այլ ծառայությունների մատուցման մեջ:
Մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ արդյունավետ կերպով ներկայացնելու ձեր ասելիքը եւ այն հասանելի դարձնելու մեծ լսարանին:
Մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ՝
Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002
Հեռախոս՝ +37412 755 898, +37499 755 898
Քննարկումներ
«Մեդիա կենտրոն»-ը արձագանքում է մեր երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին` նախաձեռնելով քննարկումներ:
Բանավեճեր
Կարծիքների բախում, բանավեճի մշակույթի զարգացում. «Մեդիա կենտրոնն» այս նախաձեռնությամբ ամեն ամիս պատրաստում է հաղորդում, որն ուղիղ թողարկվում է Ա1+-ի ինտերնետային եթերում:
Մամուլի ասուլիսներ
«Մեդիա կենտրոն»-ը ամենշաբաթյա պարբերականությամբ նախաձեռնում է նաև մամուլի ասուլիսներ:
Ֆիլմերի Դիտում- Քննարկումներ, Շնորհանդեսներ
Կարծիքների բախում, բանավեճի մշակույթի զարգացում. «Մեդիա կենտրոնն» այս նախաձեռնությամբ ամեն ամիս պատրաստում է հաղորդում, որն ուղիղ թողարկվում է Ա1+-ի ինտերնետային եթերում:
Անվճար ծառայություններ
«Մեդիա կենտրոն» -ը հարթակ է, որտեղ մեր արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:
Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ, որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և վերհանում հասարակությանը հուզող հարցեր:
«Մեդիա կենտրոն»-ը նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:
«Մեդիա կենտրոն»-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոն»-ի հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում մամլո ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:
Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ միջոցառումների կազմակերպման հարցերում:
Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոն»-ի առաքելությանն ու նպատակներին: