Մենք

Մեր մասին

480438_265466686918216_1745079123_n

Մեդիա կենտրոնը բազմակողմանի քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու, հասարակության ուշադրությունը կարեւոր զարգացումների ու խնդիրների շուրջ բեւեռելու եւ քաղաքացիական հասարակության տեսակետները լսելի դարձնելու հարթակ է:
Ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացվող քննարկում-բանավեճերը եւ ասուլիսները արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և վերհանում հասարակությանը հուզող հարցեր:

ՄԿ-ը նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:
ՄԿ-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
2015թ.-ին մարտի 25-ին Գյումրիում Խոսքի ազատության օրը «Մեդիա կենտրոն»-ը տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդի կողմից պարգևատրվեց հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար:
«Մեդիա կենտրոն»-ի գալիք և արդեն տեղի ունեցած միջոցառումների մասին տեղեկացեք՝ հետևելով միջոցառումների օրացույցին:

Օգտվեք «Մեդիա կենտրոն»-ի ծառայություններից, դիմեք մեզ՝ «Մեդիա կենտրոն»-ում մեր աջակցությամբ միջոցառում կազմակերպելու առաջարկով:
Մասնակցեք մեր միջոցառումներին առցանց՝ մեր ուղիղ հեռարձակումների ու սոցիալական ցանցերում առկա էջերի միջոցով:
«Մեդիա կենտրոն»-ը համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Ինչ Ենք Մենք Անում

«Մեդիա կենտրոն» -ը հարթակ է որտեղ մեր արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:
«Մեդիա կենտրոնի» առաքելությունն է ապահովել քաղաքացիական հասարակության կայուն եւ ակտիվ մասնակցությունը քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և իրավական կարեւորագույն խնդիրների քննարկումներում ու բանավեճերում՝ զարգացնելով բանավեճային մշակույթը, ստեղծելով կառուցողական երկխոսության և համագործակցության միջավայր լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար:
Անդրադառնալով օրակարգային հրատապ խնդիրների` մենք ձգտում ենք ապահովել դրանց լուսաբանման բազմակողմանիությունը, քանի որ հավատում ենք, որ իրականությունը տեսանելի է միայն հնարավոր բոլոր տեսակետերի հատման կետում:

Նախաձեռնության նպատակն է հանրության ու մեդիայի ուշադրությունն ուղղել հրատապ, կարևոր ու զգայուն խնդիրների, ակտիվացնելով դրանց շուրջ լուսաբանումն ու հանրային հետաքրքրությունը։
«Մեդիա կենտրոնը» ազատ հարթակ է, որտեղ հյուրընկալվում են տարբեր տեսակետներ կրող անձիք, որտեղ բախվում են կարծիքներ, անցկացվում թեժ քննարկումներ։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում հարթակ չտրամադրել այն անձանց և կազմակերպություններին, որոնք տարածում են ատելության խոսք, վիրավորանք, զրպարտանք, քարոզում խտրականություն և բռնություն։
ՄԿ-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում ՄԿ-ի եւ A1+-ի կայքերով:

Մեր առաքելությունը

«Մեդիա կենտրոնի» առաքելությունն է ապահովել քաղաքացիական հասարակության կայուն եւ ակտիվ մասնակցությունը քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների քննարկումներում ու բանավեճերում՝ զարգացնելով բանավեճային մշակույթը, ստեղծելով միավորող աշխատանքային միջավայր լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար ու նպաստելով համագործակցային մշակույթի կերտման ու խթանման գործընթացին:

Բազմակարծություն

Անդրադառնալով քաղաքական, հասարակական, սոցիալական կամ տնտեսական հրատապ խնդիրների` մենք ձգտում ենք ապահովել դրանց լուսաբանման բազմակողմանիությունը, քանի որ հավատում ենք, որ իրականությունը տեսանելի է միայն հնարավոր բոլոր տեսակետերի հատման կետում:

Նորարարություն

Մենք շարժվում ենք նոր մեդիայի և նոր տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ, քանի որ նորարարությունը համարում ենք հասանելիության և հասարակական իրազեկման բարձրացման անկյունաքարերից մեկը:

Համագործակցություն

Ստեղծելով իրազեկ և կառուցողական երկխոսության միջավայր` մենք նպաստում ենք համագործակցային մշակույթի ձևավորմանը, քանի որ հավատում ենք, որ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության ներուժի համախմբումը խնդիրների արդյունավետ լուծման հիմքն է:

Վերահսկում

Մենք հավատում ենք, որ մեդիան եւ քաղաքացիական հասարակությունն ունեն հասարակական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողական կարևորագույն դեր, որը խթանում է իշխանությունների հաշվետու ու թափանցիկ քաղաքականության կիրառմանը:

Մեր նպատակները

«Մեդիա կենտրոնի» նպատակներն են.

ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը,

բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները,

ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով,

բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ,

խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը,

ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև: