Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Հրայր Անանյան՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ,
Հռիփսիմե Պետրոսյան՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու:
Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։
Սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում, որոնք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջև ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:
Բավական է միայն նշել, որ անկախացումից ի վեր՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած։