Ապրիլի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` ««ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրի մեկնարկը» թեմայով։
Բանախոսներ՝
Գևորգ Պողոսյան՝ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն
Հասմիկ Սարգսյան՝ «ռեԱրմենիա» ակադեմիայի համակարգող
Մարիամ Համբարձումյան՝ TCF ընկերության համահիմնադիր
Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ՝ մեկնարկում է «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագիրը, որն սկսելու է ՔՀԿ-ների դրամահավաքի գործարկմամբ և ավարտվելու դրա հաջողությամբ։
Կրթական այս նոր մեթոդը կիրառվել է քրաուդֆանդինգի ոլորտի առաջատար ընկերություններում՝ TCF-ում և «ռեԱրմենիա»-ում։
Ծրագրին անվճար կարող են մասնակցել՝
— բնապահպանութան
— անկախ մեդիայի
— միգրացիայի՝ ներառյալ տեղահանված արցախցիների խնդիրներով զբաղվող
քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։