Ապրիլի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կարգապահական տույժի սպառնալիք լայք դնելու համար, ի՞նչ է կատարվում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ում» թեմայով։
Բանախոսներ՝
Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ
Էմիլ Մկրտչյան՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից
Ապրիլի 5-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Ապրիլի 5-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր»: