Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1-ին լրացել է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։