- Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
- Մոնիկա Մարգարյան՝ փաստաբան
Մեդիա կենտրոնում ներկա կլինեն նաև մահացած զինծառայողների ծնողները։
Խաղաղ պայմաններում մահացած 18-ամյա Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո’չ կասկածյալ կա, ո’չ մեղադրյալ։ Ռադիկ Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարի 12-ին, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ Փաստաթղթերում մի քանի պատճառ է նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։
Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ է այցելել ու հայտնել դժբախտության մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ N զորամասի պահպանության տեղամասում 2023-ի փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։