Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը քննվել է բազմաթիվ թերություններով ու ձգձգումներով։ Գործի շրջանակում եղել են բազմաթիվ անճշտություններ՝ տեսաձայնագրության ապացույցների կորուստ, վկաների ցուցմունքները և դրանցից հետագայում հրաժարվելու փաստ․․․
Եթե փաստաբանը պնդում է, որ Ծատինյանի գործում կան բազմաթիվ խախտումներ, այս պարագայում ինչո՞ւ է կարճվել գործը, ի՞նչ հիմքով է դատախազությունը մերժել փաստաբանի բողոքը․․․
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ սա հեղափոխությունից հետո առաջին գործերից մեկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ըստ նրա՝ մարդու մահվան փաստը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ իրավապահ մարմինները պետք է արմատական փոփոխության ենթարկվեն: Իրավապաշտպանի խոսքով՝ դեպքին իրավական գնահատական չի տրվում հանցավոր գործողությունների մեջ պատասխանատու ոստիկանական ծառայողներին հովանավորելու պատճառով։
Ֆիլմի հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Օպերատոր՝ Հրայր Սիրականյան
Մոնտաժող՝ Աղասի Ամիրխանյան