• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

Ռազմագերիների շուտափույթ վերադարձը կարևոր քայլ կլիներ փոխադարձ վստահության ձևավորման համար. դեսպան

Ռազմագերիների շուտափույթ վերադարձը կարևոր քայլ կլիներ փոխադարձ վստահության ձևավորման համար. դեսպան
Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունները «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով հարցազրույցի ընթացքում Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշեց, որ Լիտվան եղել է առաջին երկիրը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Լիտվան նաև այն առաջին երկրներից էր, ում հետ ՀՀ-ն հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: «Այս փաստերն ապացուցում են, որ երկու երկրների միջև փոխադարձ աջակցության և համագործակցության գործոններ եղել են վաղուց»,- վստահեցրեց դեսպանը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանն ու Լիտվան գտնվում են հարաբերությունների, ընկերության ամրապնդման մեկ այլ կարևոր փուլում, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հիշեցրեց, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը՝ 2021-ի մարտի 1-ին, Լիտվայի ԱԳՆ-ի դարպասի հարևանությամբ գտնվող հրեշտակի արձանի ուսերը ծածկված էին հայկական դրոշով: Ինչպե՞ս կանդրադառնա Համաձայնագիրը Հայաստան-ԵՄ և Հայաստան-Լիտվա հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի՝ СEPA-ն ԵՄ-ի և Հայաստանի համար ապահովում է միասին աշխատելու ավելի բարձր չափանիշներ, նաև ավելի լավ բիզնես հնարավորություններ, ավելի մաքուր տնտեսություն և շատ այլ համագործակցությունների հնարավորություններ տարբեր ոլորտներում։ «Համաձայնագիրը հիմնված է համընդհանուր արժեքների վրա, հող է ստեղծում, որ երկրների միջև վստահության մթնոլորտ լինի: ՍԵՊԱ-ն նաև մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա տնտեսական տեսանկյունից: Երբ երկրների միջև արդեն գոյություն ունի որոշակի վստահության մթնոլորտ, այդ դեպքում ներդրողները գրավված են լինում և նրանք փորձում են գնահատել ոլորտը և հասկանալ՝ արդյոք նույն օրենքներն են գործում, և գալիս հիմնում են բիզնեսներ»: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաների զարգացման առումով երկու երկրների համագործակցությանը, դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Ուզում եմ նշել Թումո տեխնոլոգիական կենտրոնի մասին, որը շատ նշանակալից է ձեր երկրում: Կցանկանամ ձեր փորձը բերել Լիտվա և ստեղծենք նման մի կառույց մեր երկրում նույնպես»: Անդրադառնալով հարցին, թե որքանով է հայաստանյան բիզնես միջավայրը գրավիչ լիտվական ընկերությունների համար, դեսպան Տոլոչկիենեն նշեց, որ ամենամեծ խնդիրը կապված է լոգիստիկայի հետ: «Քանի որ մենք աշխարհագրորեն բավական հեռու ենք և, ցավոք, կան որոշ կարգավորող օղակներ, որոնք պայմանավորված են տնտեսական միության կողմից օգտագործվող պաշտպանիչ միջոցառումների տևողությամբ։ 2021-ի առաջին կեսին մենք նկատել ենք դրական փոփոխություններ, սակայն այս ժամաակահատվածը բավական կարճ է վերջնական ենթադրություններ կատարելու համար: Ես հույս ունեմ, որ Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթների մեկնարկով այս գործընթացը ավելի կհեշտանա»:

Ի՞նչ դիրքորոշում ունի Լիտվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առումով: Հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ և Եվրոպական միությունը, և Լիտվան միանշանակ աջակցություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, որպեսզի կարողանան ավելի համապարփակ համաձայնության գալ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «Մենք հավատում ենք, որ ԵՄ-ն դեր ունի ինչպես հնարավոր աջակցության, այնպես էլ սահմանազատման գործընթացի, տարածաշրջանում վստահության վերականգնման, միջադեպերի կանխարգելման և հետաքննության կամ մոնիտորինգի հնարավոր մեխանիզմների հարցում»։ Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի հարցին, ապա ըստ դեսպանի Լիտվայի դիրքորոշումը չի փոխվել, միանշանակ մեծ կարևորություն է տրվում մարդասիրական խնդիրներին: Դեսպանի կարծիքով՝ ռազմագերիները պետք է որքան հնարավոր է շուտ վերադարձվեն: Դա կարևոր քայլ կլիներ փոխադարձ վստահության ձևավորման համար:

Հարցազրույցը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:


 
ShareTweetPin
Նախորդ

Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում

Հաջորդ

Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն