Հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:
Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
Անուշ Հայրումյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենի պետ,
Անահիտ Խաչատրյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ
Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ անցնում է վերասոցիալականացման քաղաքականության, որի կարևոր բաղադրիչներից են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումը:
Մինչդեռ խնդրահարույց է այն, որ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ:
Հաշվի առնելով վերանշյալը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրի շրջանակում, կազմակերպում է թեմատիկ քննարկումներ, որոնք նվիրված են ազատազրկված անձանց հանրակրթության, մասնագիտական, գեղագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման խնդիրներին և դրանց կարգավորման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերին:
Քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականից հանրակրթական ծրագիր է իրականացնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Սակայն նշված հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են մինչև 19 տարեկան ազատազրկված անձինք, քանի որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը:
Հետևաբար, հնարավոր չէ հանրակրթական ուսուցման մեջ ներառել բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից:
«Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը, սակայն դպրոցը չունի միջնակարգ հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում: ՀՀ արդարադատության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Մեկ այլ խնդիր է այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման տեսակի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, համայնքում դպրոց չեն հաճախում, քանի որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հետևողականություն ցուցաբերելու մեխանիզմներ:
«Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Նախագծի քննարկումը հետաձգվեց շտկումներ, կոնկրետացումներ, հստակեցումներ անելու համար»,- «Ա1+»-ում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի...
Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ...
Օգոստոսի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ` Նինա Կարապետյանց`...
«Նախագծի քննարկումը հետաձգվեց շտկումներ, կոնկրետացումներ, հստակեցումներ անելու համար»,- «Ա1+»-ում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության...
Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ Հայրապետյան՝...
Օգոստոսի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ` Նինա Կարապետյանց` «Հելսինկյան...
«Պետության ինստիտուցիոնալ դիմակայունությունը շատ կարևոր հարց է։ Հայաստանի Հանրապետությունը հեղափոխությունից հետո դիտարկե՞լ է հարցը, որ կոռուպցիան պետք է համարվի պետական...
Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով։ Բանախոսներ՝ Էդգար...