Բանախոսներ՝
✅Արեգ Քոչինյան՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ
✅Արմեն Պետրոսյան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ
«Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի»,- հունվարի 10-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
«Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել՝ խոսելով Բաքվից ստացած նախագծից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 8-ին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հղում անելով բանակցային էթիկային՝ սակայն, չմանրամասնեց՝ ադրբեջանական վերջին առաջարկներում Երևանը ի՞նչն է հետընթաց համարում։
«Միջանցքի հարց կա՞ պայմանագրում» հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ չի կարող լինել որևէ միջանցքի հարց. բացառվում է նման բան։