• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

«Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը դիդակտիկ նյութ է, թե ինչպիսին չպետք է լինի բանտը»․ Ազատ Գասպարյան

«Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը դիդակտիկ նյութ է, թե ինչպիսին չպետք է լինի բանտը»․ Ազատ Գասպարյան
«Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ամենակարևորն է բանտային համակարգում։ Այնտեղ պետք է մտածեն, որ մենք՝ բոլորս պետք է պատրաստենք մարդուն, որ դառնա ավելի լավը, քան մինչ մեր մոտ գալն էր։ Դատապարտյալի հետ աշխատանքը հիմնարկ է, և հիմնարկի պետից մինչև վերջին տեսուչը պիտի աշխատեն, որ մարդը վերադառնա հասարակություն»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին։

Նա կարծում է, որ Հայաստանի բանտերը տակառ են, որտեղ կալանավորին ուղարկում են և սպասում մինչև պատժի կիրառման ավարտը։ Արշակ Գասպարյանի խոսքով՝ մինչև 1 տարի ազատազրկման դատապարտված մարդը չպետք է բանտ նստի․ նրա նկատմամբ պիտի փորձաշրջան սահմանվի։ «Որպես կանոն՝ մենք վաղաժամկետ ազատում ենք, երբ պատիժը կրելուն մնացել է 6 ամիս։ Շատ հազվադեպ կհանդիպենք ազատման, երբ մնացել է 2 տարի»,- նշեց նա։

Արշակ Գասպարյանն անդրադարձավ նաև Հայաստանի կալանավայրերի պայմաններին և նկատեց, որ դրանք պետք է օրինակ լինեն, թե ինչպիսին չպետք է լինեն բանտերը․ «Ես արտերկրում մեր բոլոր բանտերը ցույց եմ տալիս որպես դիդակտիկ նյութ, թե ինչպիսին պիտի չլինեն բանտերը։ Նուբարաշեն ՔԿՀ-ն դիդակտիկ նյութ է, թե ինչպիսին պիտի չլինի բանտը»։

«Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի համահիմնադիր, նախկին դատապարտյալ Արմեն Դավթյանն էլ հավելեց, որ կալանավայրերում բանտարկյալների վարքագծի փոփոխության պայմաններ չկան․ չկա զբաղմունք, աշխատանքի և այլ հնարավորություններ։ «Մեր կազմակերպությունը 3 ամսով պայմանագիր էր կնքել ցմահ ազատազրկվածի հետ, որ նա դատապարտյալներին ծաղկեգործություն և գրիչների ասեղնագործություն դասավանդի։ Դա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ ցմահ դատապարտյալը պայմանագիր է կնքում երրորդ կողմի հետ»,- ասաց Դավթյանը։

Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

ShareTweetPin
Նախորդ

Ինչո՞ւ մարդկանց ավելի քան 60 տոկոսը չի դիմում Ոստիկանություն․ բանավեճ

Հաջորդ

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն