Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում
Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։
Բանախոսներ՝
Սիրանուշ Սահակյան՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ
Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան՝ միջազգային իրավունքի փորձագետ
Իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը, որն ապրիլին Ժնևում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ու «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո: Քալֆայանը շեշտում է տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կխոսի Ադրբեջանի ներգրավվածությամբ իրավական վեճերի մասին՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցերին:
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղհասարակության մասնակցությունը մեծ է եղել։ Բայց ռազմավարության կատարման համար քաղաքական երաշխիքներ են...
«Նախագծի քննարկումը հետաձգվեց շտկումներ, կոնկրետացումներ, հստակեցումներ անելու համար»,- «Ա1+»-ում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի...
Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղհասարակության մասնակցությունը մեծ է եղել։ Բայց ռազմավարության կատարման համար քաղաքական երաշխիքներ են պետք»,-...
«Նախագծի քննարկումը հետաձգվեց շտկումներ, կոնկրետացումներ, հստակեցումներ անելու համար»,- «Ա1+»-ում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության...
Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ Հայրապետյան՝...