Վաստակավոր, ժողովրդական…Կոչումներ, որոնք այլևս չեն լինի

Մայիսի 11-ին` ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Վաստակավոր, ժողովրդական…Կոչումներ, որոնք այլևս չեն լինի» թեմայով:

Բանախոսներ՝


  • Էլինա Գեղամյան՝ ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական

  • Տիգրան Բարսեղյան՝ Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր

  • Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ


ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ, «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Ըստ այդմ՝ նախատեսվում է չեղարկել մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումները: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մայիս 11 2023
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...