Վաստակավոր, ժողովրդական…Կոչումներ, որոնք այլևս չեն լինի

Մայիսի 11-ին` ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Վաստակավոր, ժողովրդական…Կոչումներ, որոնք այլևս չեն լինի» թեմայով:

Բանախոսներ՝


  • Էլինա Գեղամյան՝ ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական

  • Տիգրան Բարսեղյան՝ Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր

  • Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ


ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ, «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Ըստ այդմ՝ նախատեսվում է չեղարկել մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումները: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մայիս 11 2023
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...