Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են

Հունիսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են» թեմայով։

Բանախոսներ՝


  • Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող

  • Վարդան Հարությունյան՝ իրավապաշտպան


Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի Երևանի վարչությունում իրեն խոշտանգել են, ու դրան մասնակցել են նաև Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը պնդում է, որ փորձել է ոստիկանությունում փրկել պաշտպանյալին մի խումբ պարեկների ու ոստիկանների բռունցքների ու ոտքերի հարվածներից։ Պաշտպանյալին ծեծելուց հետո ոստիկանները նաև իրեն են բռնության ենթարկել։


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հնս 26 2023
Ավարտված!

Ժամ

10:30 - 11:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...