Խաղաղ պայմաններում մահացած երեք զինվորների գործերի քննության ընթացքը

Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Խաղաղ պայմաններում մահացած երեք զինվորների գործերի քննության ընթացքը» թեմայով։

Բանախոսներ՝


Մեդիա կենտրոնում ներկա կլինեն նաև մահացած զինծառայողների ծնողները։


Խաղաղ պայմաններում մահացած 18-ամյա Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո’չ կասկածյալ կա, ո’չ մեղադրյալ։ Ռադիկ Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարի 12-ին, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ Փաստաթղթերում մի քանի պատճառ է նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։

Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ է այցելել ու հայտնել դժբախտության մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ N զորամասի պահպանության տեղամասում 2023-ի փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հլս 10 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...