Մայիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Խանում Գևորգյանի հետ՝ «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» թեմայով։
Երևանում մայիսի 25-26-ին տեղի կունենա «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը»` 13,200 USD ֆինանսական հնարավորությամբ:
Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։
Հեքըթոնն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։