Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները

Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կանդրադառնան այս թեմային։

Բանախոսներ՝

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Էդգար Վարդանյան՝ քաղաքագետ

Հոկտեմբերի 12-ին, Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է․ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից:

Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը:

Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»։

Բանախոսները կանդրադառնան այս հարցերին․

Ինչու՞ են հայաստանյան ՀԿ-ները «արհեստականորեն սրում հակառուսական տրամադրություններ», ի՞նչ հիմքով են «ՙՀայաստանի միջոցով առաջ տանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»:

Արդյո՞ք հակառուսական տրամադրություններն էին պատճառը, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ՝ ինը ամիս փակ մնաց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանքը՝ հումանիտար աղետի առաջ կանգնեցնելով 120 000 արցախահայերին: Հակառուսական այդ տրամադրություննե՞րը պատճառ դարձան սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման համար, երբ Բաքուն հայտարարեց, թե «հակաահաբեկչական գործողությունների» մասին տեղյակ է պահել ռուս խաղաղապահներին ու հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին։

Ամսաթիվ

Հկտ 17 2023
Ավարտված!

Ժամ

11:00 - 11:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...