Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է

Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում կքննարկվի «Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է» թեման։

Բանախոսներ՝


  • Թագուհի Թովմասյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

  • Անդրանիկ Եղոյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

  • Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու
    իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան:


❗️Դիմել ենք նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովին՝ ակնկալելով հանձնաժողովի որևէ ներկայացուցչի մասնակցություն և պարզաբանում՝ ինչո՞վ է պայմանավորված մտահոգիչ այս վիճակագրությունը: Հանձնաժողովից խոստացան արձագանքել, սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա:

2024 թվականը ՀՀ Զինված ուժերում սկսվեց զինծառայողների մահվան դեպքերով:
44-օրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց Զինված ուժերում լրջագույն բարեփոխումների մասին: Նպատակը՝ վերացնել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:

2024 թ.-ի հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց՝ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երեկոյան նախարարությունը հայտնեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։
Այս մահերին հաջորդեց Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականը՝ հետևողական աշխատել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ։

Արդեն հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հաջորդ օրը ձնահյուսի տակից հայտնաբերվեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․):

✅Ինչու՞ հաջողություն չեն ունենում ԶՈՒ-ում նախաձեռնված բարեփոխումները:

Այս և թեմային վերաբերող այլ հարցեր կքննարկենք Մեդիա կենտրոնում։

———————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկեր,

❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։

❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։

❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։ Շնորհակալություն։

Սիրով՝ Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Հնվ 18 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...