Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝
«Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով:

Բանախոսներ՝

✅Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների միության նախագահ

✅Հաղթանակ Շահումյան՝ գեղանկարիչ

✅Ռուբեն Բաբայան՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր

ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և, ըստ այդմ,  վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Սա նշանակում է, որ, ըստ Դատախազության,  Կադաստրի կոմիտեն ժամանակին  Գրողների միության շենքն օտարել է ապօրինի։
Նույն խնդրին է բախվել նաև Նկարիչների միությունը: Հերթում ստեղծագործական մյուս միություններն են:
Ի՞նչ հիմնավորումներով են փորձում ստեղծագործական միություններից վերցնել նրանց սեփականությունը, ինչու՞ են անհանգստացած ու զայրացած ստեղծագործական միությունների ներկայացուցիչները:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Ապր 16 2024
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...