Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները

Մարտի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի կունենա քննարկում՝ «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» թեմայով:


Բանախոսներ՝


✅Թեհմինե Ենոքյան՝ «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ


✅Օլեգ Դուրգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ


✅Նազենի Վարդանյան՝ Էկոլոգ-իրավաբան


Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտության մեղադրանքով:

Օրերս ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը պետություններին հորդորեց չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրություն դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք։

Որքանո՞վ է պետությունը, դատական համակարգն անաչառ՝ բնապահպանների, իրավապաշտպանների դեմ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից զրպարտության մեղադրանքներով դատական գործերը քննելիս:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մրտ 04 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...