
Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերն ու հանրային վերահսկողությունը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերն ու հանրային վերահսկողությունը» թեմայով։
Բանախոսներ՝
Սերգեյ Շահնազարյան՝ Գնումների քաղաքականության վարչության պետ
Արմենուհի Բուռնազյան՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն


Ըստ փորձագետների՝ պետական գնումներում կարևոր բարեփոխում էր կառավարության որոշմամբ հանրային վերահսկողության ինստիտուտի ամրագրումը, ինչը նշանակում է, որ մրցույթի այլ մասնակիցները, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները կարող են վերահսկել մրցույթային գործընթացը։ Ինչու չի գործում հանրային վերահսկողի ինստիտուտը։
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։