Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ» թեմայով։


Բանախոսներ՝


  • Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

  • Արշակ Գասպարյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ


Տարբեր հետազոտություններ փաստում են, որ COVID-19 համավարակի ժամանակ աճել են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը: Այս համատեքստում կրկնակի խոցելի վիճակում են հայտնվել այն կանայք, ովքեր ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից կամ հաշվառվել են պրոբացիայի ծառայությունում, քանի որ մի կողմից առկա է եղել նախկինում ազատազրկվածի կամ պրոբացիայի շահառուի կարգավիճակ ունենալու հանգամանքով պայմանավորված խտրականության ենթարկվելու, մյուս կողմից՝ բռնության զոհ դառնալու վտանգ: Նշված գործոնները, զուգորդվելով գենդերազգայուն վերասոցիալականացման ծրագրերի, կացարանի կամ սոցիալական աջակցության տրամադրման բացակայության հետ, այս խմբի կանանց վիճակն անբարենպաստ են դարձրել նաև ազատության մեջ: COVID-19 համավարակի դեմ պայքարի համատեքստում պետությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման, ինչպես նաև պատժից և կալանքից ազատման պրակտիկան խթանելու համար, սակայն նշված գործընթացներում ևս կանայք չեն դիտարկվել որպես առաջնահերթ խոցելի խումբ:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 13 2022
Ավարտված!

Ժամ

11:30 - 12:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...