Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում
Փետրվարի 9-ին՝ ժամը 10։45-ին, Երևանի Holiday Inn հյուրանոցի «Արմավիր» սրահում (Ամիրյան 2) տեղի կունենա հանրային քննարկում՝ «Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում» թեմայով:
Քննարկման նպատակն է կրկին բարձրաձայնել ոստիկանության կողմից բռնությունների և խոշտանգումների, դրանց շարունակական աճի մասին։ Քննարկման ընթացքում կներկայացվի «Ոստիկանության բարեփոխումների «էվոլուցիան» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է ոստիկանության կողմից փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին։
1-ին պանելային քննարկման բանախոսներ
2-րդ պանելային քննարկման բանախոսներ
Կառուցողական քննարկման համար նախատեսվում է ունենալ հարցուպատասխանի փուլեր, որտեղ քաղհասարակության և պետական մարմինների ներկայացուցիչները հնարավորություն կունենան միմյանց ուղղել հարցեր և քննարկել առկա խնդիրները։
Հանրային քննարկումն ավարտվելու է Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների՝ «Ներքին գործերի կուխնյա» համատեղ արշավի ամփոփմամբ։ Արշավի նպատակն էր կազմակերպել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, Ներքին գործերի նախարարին հրավիրել Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրելու պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ։
Քննարկումն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ Հանրային լրագրության ակումբի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների հետ համատեղ՝ Պրահայի քաղաքացիական կենտրոնի ֆինանսավորմամբ։
Ուշադրություն
Միջոցառման մասնակցությունը միայն հրավերով է։
Լրագրողների մուտքն ազատ է։

- Նուշիկ Տեր-Մովսիսյան՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան
- Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
- Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ
2-րդ պանելային քննարկման բանախոսներ
- Տաթևիկ Խաչատրյան՝Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Ծրագրերի ավագ ղեկավար
- Դանիել Իոանիսյան՝«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող
- Նատալի Սահակյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման ու մոնիթորինգի վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ