Իշխանությունը զավթե՞լ է Վանաձորի համայնքը

Հունվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Իշխանությունը զավթե՞լ է Վանաձորի համայնքը» թեմայով:

Բանախոսներ՝

✅Գևորգ Քոթանջյան «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ հիմնադիր նախագահ

✅Արբակ Սարգսյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ծրագրերի համակարգող

Վանաձոր համայնքն արդեն երկու տարի է փաստացի չունի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվեց համայնքի ավագանին, սակայն համայնքի ղեկավար մինչ օրս չի ընտրվել։

Տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ Վանաձորում երկու տարի ինքնակառավարման ճգնաժամ է:

✅Ինչու՞ չի հաղթահարվում այս ճգնաժամը և ինչպե՞ս է հնարավոր այն հանգուցալուծել:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։ Շնորհակալություն։
Սիրով՝ Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Հնվ 25 2024
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...