Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուզում հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքին

Մարտի 1-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուզում հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքին» թեմայով:

Բանախոսներ՝

Արմեն Եղիազարյան՝ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի անդամ

Արսեն Սարդարյան՝ Փաստաբան

 ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով՝ հարկային մարմինն էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը։

Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական այս նախաձեռնությունը: «Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մրտ 01 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...