Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա

Մարտի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով:


Բանախոսներ՝


✅Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան


✅Տիգրան Գրիգորյան՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն նախագահ, քաղաքագետ


Ըստ ՀՀ վարչապետի, քաղաքական շրջանակների՝ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերանայման և համակարգային փոփոխության կարիք ունի։ Երևանը տասնամյակներով կառուցել է միակենտրոն անվտանգային համակարգ՝ հիմնված Մոսկվայի հետ բազմաշերտ համագործակցության վրա։ Մինչդեռ այդ համակարգը՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ներկայում բավարար չափով չի գործում: Անվտանգային համակարգում ի՞նչ անհրաժեշտ վերանայումներ են կարևոր, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետությանն արագ ու արդյունավետ արձագանքել ռազմական հնարավոր սպառնալիքներին:
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մրտ 07 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...