Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը» թեմայով:


Բանախոսներ՝

Գեղամ Ստեփանյան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան (քննարկմանը կմիանա առցանց)

Քրիստինե Խանազադյան՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում եւ օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ

Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ


Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։

Արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության, ատելության դրսևորումների քննարկմանը՝ հնչեցնելով իրավապաշտպան հասարակական կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած խախտումների մասին տեղեկությունները։


Լրագրողների մուտքն ազատ է, հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա Կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Սպտ 02 2022
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...