Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր

Հուլիսի 21-ին՝ ժամը 13։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր» թեմայով։

Բանախոսներ՝


  • Մարիետա Թեմուրյան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար

  • Անահիտ Խաչատրյան՝ Մարդու իրավունքների աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ


Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՀՀ քննչական կոմիտե։

Խնամքի հաստատություններում մշտադիտարկում իրականացնող Դիտորդական խումբը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» կատարած երկրորդ այցելության ժամանակ կրկին խախտումներ է հայտնաբերել։

Երեխաները պատմել են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության դեպքերի մասին։ Արձանագրվել է, որ երեխաներին հատկացվող հիգիենայի պարագաները շատ վատ որակի են և այլն։

Հիշեցնենք՝ նույն խնդիրները Դիտորդական խումբն արձանագրել էր նաև «Զատիկ» կենտրոն կատարած առաջին այցի ընթացքում։ Սակայն բռնությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական գործ չի հարուցվել։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հլս 20 2023
Ավարտված!

Ժամ

13:30 - 14:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...