Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով։
Բանախոսներ՝
- Կարեն Հակոբյան՝ հասարակական գործիչ
- Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
- Նինա Կարապետյանց` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան
Ապրիլի 23-ի գիշերը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման կամ իրավական հիմքի ներխուժել են «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածք։
«Պոլիգրաֆ» ակումբը հայտարարություն էր տարածել` համաձայն որի ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք: «Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում»,- նշված էր հայտարարությունում:
Քաղհասարակությունը հայտարարություն էր տարածել, որով դատապարտել է ոստիկանական բռնությունը։ «Նմանօրինակ վարքագիծը անընդունելի և դատապարտելի է, իսկ դրա անպատժելիությունը՝ վտանգավոր»,- նշված է քաղհասարակության հայտարարությունում:
Օրեր առաջ ոստիկանական գործողությունների մասին ահազանգել էր նաև հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։