Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է

Ապրիլի 28-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով։

Բանախոսներ՝



Ապրիլի 23-ի գիշերը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման կամ իրավական հիմքի ներխուժել են «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածք։

«Պոլիգրաֆ» ակումբը հայտարարություն էր տարածել` համաձայն որի ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք: «Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում»,- նշված էր հայտարարությունում:

Քաղհասարակությունը հայտարարություն էր տարածել, որով դատապարտել է ոստիկանական բռնությունը։ «Նմանօրինակ վարքագիծը անընդունելի և դատապարտելի է, իսկ դրա անպատժելիությունը՝ վտանգավոր»,- նշված է քաղհասարակության հայտարարությունում:

Օրեր առաջ ոստիկանական գործողությունների մասին ահազանգել էր նաև հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։



Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Ապր 28 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը

Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը

Մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր...

Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա

Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա

Մարտի 7-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով: Բանախոսներ՝...