Չոչնչացնել անտառը. կկարողանա՞նք . անտառային նոր քաղաքականություն

Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Չոչնչացնել անտառը. կկարողանա՞նք . անտառային նոր քաղաքականություն» թեմայով։

Բանախոսներ՝


  • Արթուր Պետրոսյան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ

  • Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան

  • Վիկտորյա Բուռնազյան՝ «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ:


Հայաստանի անտառներն ունեն թե ՛ բնապահպանական (ջրապաշտպան, հողապաշտպան), թե՛ հատուկ նշանակության (արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի): Բնական արտադրական անտառներ Հայաստանում չկան: Սա նշանակում է, որ արգելված են արտադրական հատումները. թույլ են տրվում միայն սանիտարական և խնամքի հատումներ: Սակայն իրականում ապօրինի հատվում է ավելի շատ անտառ, քան թույլատրված է նույնիսկ արտադրական հատումների դեպքում, այսինքն՝ հատվում է բնական վերաճից ավելի անտառ:

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով անտառների կառավարման մոդելը 2023 թ.-ին որոշակի փոփոխությունների կենթարկվի:

  • Որքանո՞վ արդյունավետ կլինեն փոփոխությունները, կհաջողվի՞ վերականգնել հատված, այրված, հիվանդ անտառային տարածքները:

  • Ինչպե՞ս է հնարավոր փոխել անտառների հանդեպ սպառողական քաղաքականությունը:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հնս 05 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...