Արցախի Հանրապետությունը դադարո՞ւմ է գոյություն ունենալ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում կզրուցենք բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ:

Թեման՝ «Արցախի Հանրապետությունը դադարո՞ւմ է գոյություն ունենալ»:

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Ըստ այդմ՝ «Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»։

✔ Ինչու՞ սա կատարվեց:
✔ Որտե՞ղ փնտրել մեղավորներին ու պատասխանատուներին:
✔ Ի՞նչ հետևանքներ կունենա Արցախի Հանրապետության լուծարումը՝ 120 000 արցախահայերի, ողջ աշխարհի հայության համար:
✔ Արցախի Հանրապետության լուծարման աշխարհաքաղաքական պատճառներն ու հետևանքները:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Սպտ 29 2023
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...