ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և ԱՀ նախկին պետնախարար և ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ԱՄՆ իրենց այցի արդյունքների ամփոփման նպատակով

Փետրվարի 15-ին` ժամը  11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի և նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը:

❗️Բանախոսները կամփոփեն  հունվարի 22-ից  փետրվարի 9-ը  ԱՄՆ կատարած իրենց  այցի արդյունքները:

✅Գեղամ Ստեփանյանը  և Արտակ Բեգլարյանը, «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ, Վաշինգտոնում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով:

✅Ստեփանյանն ու Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, Լոս Անջելեսում մասնակցել են կազմակերպության 35-րդ տարեկան համաժողովին, հանդիպել համայնքային ու ակադեմիական որոշ շրջանակների հետ:

❗️Ուշադրություն. ասուլիսի ընթացքում  բանախոսները ներկայացնելու են բացառապես ԱՄՆ կատարած իրենց այցի մանրամասներն ու պատասխանելու են այցի հետ կապված հարցերին:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Փտր 15 2024
Ավարտված!

Ժամ

11:00 - 00:00

Թեմա

Վերջին գրառումները

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։...

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական...