Փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Քաղաքական մանև՞ր, թե՞ կառավարման մտահոգություններ. ի՞նչ է կատարվում Երևանի ավագանիում» թեմայով:

Բանախոսներ՝

  • Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

  • Սոնա Աղեկյան՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ


❗️Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, սակայն դեռևս հաստատում չկա։

Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Փտր 06 2024
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...