• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

Ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների 2022-2023թթ․ ներկայացված դատական հայցերի մոնիտորինգի արդյունքները

Ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների 2022-2023թթ․ ներկայացված դատական հայցերի մոնիտորինգի արդյունքները
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2023թ․ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ամփոփված արդյունքների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել է զեկույց։

Այսպիսի մշտադիտարկումներն իրականացվում են նախևառաջ խոսքի ազատության հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը և համաչափությունը գնահատելու, առկա խնդիրները վերհանելու, ինչպես նաև լուծումներ առաջարկելու և դատական պրակտիկան բարելավելու համար:

ԶԼՄ-ների և լրագրողների գործունեությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում, և այս հետազոտությամբ հարց է բարձրացվում՝ արդյո՞ք, դատարանները հաշվի են առնում նրանց առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը:

Ուսումնասիրությամբ նպատակ է դրվել պարզել, թե դատարանները վիրավորանքի ու զրպարտության առնչությամբ վեճերը քննելիս, դրանց վերաբերյալ վճիռներ ու որոշումներ կայացնելիս որքանով են հետևում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, ՄԻԵԴ, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին։

Այս ուսումնասիրությունը ներառել է ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների 2022 և 2023 թվականներին ներկայացված դատական գործերը։ Ընդհանուր առմամբ, այդ 2 տարում ներկայացվել է 71 նոր հայց (35-ը՝ 2022-ին, 36-ը՝ 2023-ին), որոնցից վարույթ են ընդունվել 56-ը․ 25-ը՝ 2022 թվականին, 31—ը՝ 2023-ին։ Վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են․ 2022-ին դրանց թիվը 22 է, 2023-ին՝ 29։ Համաձայն մեթոդաբանության՝ դիտարկված գործերից առանձնացվել և մանրամասն՝ ըստ 7 չափանիշների, վերլուծվել են այն գործերը, որոնց վերաբերյալ կայացվել է առնվազն 1 դատական ակտ։

Հաշվի առնելով, որ 2023 թվականին վճիռներ են կայացվել նաև այն գործերով, որոնք հարուցվել են 2021 թվականին, մոնիտորինգային խումբը հետազոտության մեջ է ներառել նաև դրանք․ այդպիսիք 10-ն են։ Եվս 5 վերլուծված գործով հայցերը ներկայացվել են 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ, վերլուծության է ենթարկվել 15 գործ։ Դրանցից 7-ով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 8-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները տվյալ հետազոտության արդյունքները հրապարակելու պահին դեռ շարունակվել են։

Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ 2021 թվականին վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացված դատական հայցերի քանակը հասել է 66-ի՝ հավասարվելով 2019-ի ցուցանիշին, 2022-ին կտրուկ իջել է՝ արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակ, իսկ 2023-ին գրանցվել է որոշակի աճ։



Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատարանները հաճախ նույն օրենքի դրույթներին տալիս են տարբեր մեկնաբանություններ, ինչն ինքնին արդար դատաքննության խախտում է․ նույնանման փաստերով գործերի միատեսակ իրավական մեկնաբանությունները կանխատեսելի արդարադատության կարևոր ցուցիչներից է։

Մտահոգիչ է նաև, որ դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը։ Ուշագրավ է, որ դրամական փոխհատուցումը դատարանները հիմնականում բավարարել են այն գործերով, որտեղ հայցվորները պաշտոնատար անձինք են։ Այս փաստը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանում դատարանները դեռևս լիարժեք անկախ չեն և որոշ դեպքերում պաշտոնյաների նկատմամբ անհիմն բարեհաճություն են դրսևորում, ինչը չի բխում օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքից։ Սա արատավոր երևույթ է, որը լուրջ խնդիրներ է առաջացնում արդարադատության և դրա նկատմամբ հանրային վստահության առումով:

Վերլուծված 15 գործերից 7-ում, այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ վեճը քննելիս, անտեսվել է փաստական տվյալները և գնահատող դատողությունները տարանջատելու հարցը, ինչը կարող է հանգեցնել ոչ իրավաչափ և վիճելի դատական ակտերի կայացման։ Սահմանադրական դատարանի թիվ 997 որոշումը  պահանջում է, որ կիրառվեն միատեսակ մոտեցումներ և նման դատական գործերով ի սկզբանե տարանջատվեն գնահատող դատողությունները փաստական տվյալներից:

Մի շարք գործերում մոնիտորինգային խումբը խնդիրներ է արձանագրել վիճարկվող արտահայտությունների արատավորող բնույթը և դիտավորության առկայությունը դատարանների կողմից որոշելու, պատշաճ պատասխանողի հարցը լուծելու, հայցի ապահովման միջոց կիրառելու, դատական ծախսերը սահմանելու ընթացքում։

Հայաստանյան դատական պրակտիկան միասնական մոտեցումներ չունի նաև գույքային և ոչ գույքային փոխհատուցման պահանջների բավարարման հարցերում: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը։

ԽԱՊԿ-ի բազմամյա հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված։ Մինչդեռ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների որոշումները պետք է ունենան հիմնավոր պատճառաբանություններ, որոնցում կերևա կողմերի լսված լինելը և որոնք կապահովեն արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն։
ShareTweetPin
Նախորդ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի և նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիս

Հաջորդ

Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուզում հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքին

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն