Հունվարի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց՝ «Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում» թեմայով:
Բանախոս՝
Նազելի Մովսեսյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան
Մի շարք զորակոչիկների ծնողներ ահազանգում են, որ որդիներին առանց մանրամասն ու լիարժեք հետազոտությունների տանում են ծառայության։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ձմեռային զորակոչի վերաբերյալ ավելի քան երեք տասնյակ բողոք է ստացել։
Քննարկման օբյեկտիվությունն ապահովելու և Պաշտպանության նախարարության տեսակետը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։