Մարտի 7-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցավ քննարկում՝ «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով:
Բանախոսներ՝
Անահիտ Գրիգորյան` «Աբովյան» ՔԿՀ, բժիշկ-գինեկոլոգ
Լաուրա Գասպարյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ
Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պատիժ կրող կանանց և տղամարդկանց խնդիրներն էապես տարբերվում են։ Ազատությունից զրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման և բազմաթիվ այլ խնդիրների հետ: