• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում

Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում
Հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:

Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
Անուշ Հայրումյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենի պետ,
Անահիտ Խաչատրյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ անցնում է վերասոցիալականացման քաղաքականության, որի կարևոր բաղադրիչներից են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումը:

Մինչդեռ խնդրահարույց է այն, որ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ:
Հաշվի առնելով վերանշյալը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրի շրջանակում, կազմակերպում է թեմատիկ քննարկումներ, որոնք նվիրված են ազատազրկված անձանց հանրակրթության, մասնագիտական, գեղագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման խնդիրներին և դրանց կարգավորման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերին:


Քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականից հանրակրթական ծրագիր է իրականացնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Սակայն նշված հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են մինչև 19 տարեկան ազատազրկված անձինք, քանի որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը:


Հետևաբար, հնարավոր չէ հանրակրթական ուսուցման մեջ ներառել բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից:


«Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը, սակայն դպրոցը չունի միջնակարգ հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում: ՀՀ արդարադատության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:


Մեկ այլ խնդիր է այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման տեսակի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, համայնքում դպրոց չեն հաճախում, քանի որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հետևողականություն ցուցաբերելու մեխանիզմներ:


«Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։




 
ShareTweetPin
Նախորդ

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը

Հաջորդ

Ռազմագերիների շուտափույթ վերադարձը կարևոր քայլ կլիներ փոխադարձ վստահության ձևավորման համար. դեսպան

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն