
Արցախի Հանրապետությունը դադարո՞ւմ է գոյություն ունենալ
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում կզրուցենք բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ:
Թեման՝ «Արցախի Հանրապետությունը դադարո՞ւմ է գոյություն ունենալ»:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Ըստ այդմ՝ «Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»։




Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։