Օգոստոսի 10-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
Թեման՝ «Երաշխավորվա՞ծ է արդյոք Երևանի ավագանու ընտրությունների ազատ ու թափանցիկ լինելը»։
Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն:
Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: