Փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Վարդենիսի տուն-ինտերնատ. խոշտանգումներ պացիենտների նկատմամբ. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Բանախոսներ՝
- Մարիետա Թեմուրյան՝ ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ
- Մուշեղ Հովսեփյան՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրաժարվեց մասնակցել քննարկմանը՝ հղում անելով անմեղության կանխավարկածին և հիմնավորմամբ, թե գործը նախաքննության փուլում է:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը: