Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻ մարմինների չձևավորումը՝ համայնքային ճգնաժամի սկզբնաղբյուր» թեմայով։
Բանախոսներ՝
- Տաթև Ղազարյան՝ քաղաքագետ, ՏԻՄ փորձագետ
- Լևոն Չուկակլյան՝ ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ
Հայաստանում համայնքների միավորումից հետո ոչ բոլոր համայնքներում են հեշտությամբ ձևավորվել ՏԻ մարմիններ՝ ինչը հանգեցրել է կրկնակի ընտրությունների, իսկ այդ ընթացքը ճգնաժամի սկզբնաղբյուր է դառնում համայնքների համար։
Անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել հայաստանյան մի քանի համայնքներ, ինչպես նաև համայնքային մի շարք ծառայությունների նմանություններն ու տարբերությունները վիշեգրադյան քառյակի երկրների հետ։
Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրի ընթացքում լեհ, հունգարացի, չեխ և սլովակ փորձագետների հետ քննարկվել է Վիշեգրադյան քառյակի երկրների փորձը հանրային քաղաքականության մի շարք ոլորտներում, ինչպես նաև այն Հայաստանում կիրառելու հնարավորությունները։