Հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունները՝ գործիք իշխանությունների ձեռքի՞ն» թեմայով:
Բանախոսներ՝
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Այս օրենքն Ազգային ժողովն ընդունել էր 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն, ինչպես նախագծի հակիրճ նկարագրության մեջ է նշված, «կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց»:
Փորձագիտական հանրության կարծիքով՝ գրեթե նույնությամբ այս օրինագիծ են տեղափոխվել այն դրույթները, որոնք եղել են 2020 թվականին նույն օրենքի այն տարբերակում, որը նույնիսկ առաջին ընթերցում է անցել: Դրանից հետո այդ դրույթները հանվել են, սակայն հիմա վերադարձվում են: