• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

«Քաղաքացի ծեծող ոստիկանի կերպարից՝ փաստաբան ծեծող ոստիկանի կերպար»․ քննարկում՝ Գյումրիում

«Քաղաքացի ծեծող ոստիկանի կերպարից՝ փաստաբան ծեծող ոստիկանի կերպար»․ քննարկում՝ Գյումրիում
ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ քաղաքական հանրային նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։ Ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին․ այս հարցերի պատասխանները Մեդիա կենտրոնն այս անգամ փորձեց ստանալ նոյեմբերի 7-ին Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանում կազմակերպված՝ «Ոստիկանության բարեփոխումները Շիրակի մարզում․ ի՞նչ արդյունքներ կան» թեմայով քննարկման ընթացքում։

Շիրակի մարզում գործող փաստաբանների պնդմամբ՝ մարզում ոստիկանների կողմից բռնություններն ավելացել են․

«Ոստիկանության վարքագիծը ոչ միայն օրինական չէ, այլեւ շատ դեպքերում սադրիչ։ Քաղաքացի-ոստիկան հարաբերություններում ոստիկանությունը խոսում է բացառապես ուժի դիրքերից։ Ոստիկանի նախկին կերպարը, երբ միայն քաղաքացիներ էր ծեծում, վերածվեց փաստաբան ծեծող ոստիկանի կերպարի»,- նշեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ հավելելով, որ պետությունը չունի կամք՝ իրավախախտ ոստիկանին պատժելու։

«Չկա պատշաճ արձագանք ոստիկանության աշխատակիցների իրավախախտումների նկատմամբ՝ ո՛չ ծառայողական քննության տեսքով, ո՛չ քրեաիրավական վարույթով»։

Շիրակի մարզում գործող մեկ այլ փաստաբան Հայկ Հարությունյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, իր խոսքում նշեց, որ պարեկային ծառայության ներդրմամբ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հիմքով քրեական գործերի քանակը մի քանի անգամ շատացել է։ Դրան ի հակառակ՝ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու մասով գործերը՝ քչացել։

Փաստաբան Արտուշ Հակոբյանը, ով նույնպես գործունեություն է իրականացնում Շիրակի մարզում, ընդգծելով պարեկային ծառայության ներդրման արդյունքում որոշ դրական երեւույթները, այնուամենայնիվ, նշեց, որ կրթական ցենզով պայմանավորված՝ պարեկային ծառայողներն իրենց ծառայողական պարտկանությունները կատարում են ոչ գրագետ․

«Քաղաքացիների հետ շփվելու կուլտուրա չկա։ Երբ անձը պետական ծառայության է մտնում, նախեւառաջ պետք է կարողանա լարված իրավիճակներում կառավարել ինքն իրեն»։

Փաստաբան Հայկ Հարությունյանը նույնպես կարծում է, որ ոլորտի խնդիրներից մեկը պարեկային ծառայություն իրականացնողների ցածր կրթական ցենզն է․

«Հենց օրենքով սահմանվեց, որ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ, եւ դա հանգեցրեց մի շարք խնդիրների, մասնավորապես՝ պարկեային ծառայողը, երբ կանգնեցնում է վարորդին, չի տարբերում զննությունը խուզարկությունից, չի տիրապետում, թե ինչ իրավունքներ եւ ինչ պարտականություններ ունի»,- ասաց փաստաբանն ընդգծելով, որ պարեկային ծառայողները կարիք ունեն լրացուցիչ դասընթացների, որպեսզի գոնե մինիմալ կարգով պահպանեն էթիկայի կանոնները եւ իրենց լիազորությունները կատարեն միայն օրենքի սահմաններում։

Քննարկմանը ներկա՝ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանն էլ նշեց․ «Մշտապես կարիք կա կատարելագործելու ոստիկանական համակարգի աշխատանքը թե՛ էթիկապես, թե՛ մասնագիտական գիտելիքների առումով»։

Այն հարցին, թե արդյոք քաղաքացիները խուսափում են դիմել ՄԻՊ-ին ոստիկանության ծառայողների հետ առնչվող դեպքերով, ՄԻՊ աշխատակիցը միանշանակ պնդեց, որ ահազանգերի խնդիր չունեն։ Հետեւողական են, որպեսզի բավարար հիմքերի առկայության դեպքում գործերին ընթացք տրվի։

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արմանուշ Մովսիսյանը, ով նաև Ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալն է, հակառակվեց փաստաբանների այն պնդմանը, թե իրավախախտ ոստիկանները չեն պատժվում՝ նշելով, որ իրենց բաժնում երեսունից ավելի ծառայողական ստուգում է կատարվել, իրավախախտները կարգապահական տույժերի են ենթարկվել, նաեւ՝ աշխատանքից ազատվել: Բայց եւ ընդունեց, որ համակարգում աշխատանքային թերություններ կան:

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
ShareTweetPin
Նախորդ

Արցախից բռնի տեղահանվածներ. ի՞նչ իրավունքներ ունեն և ո՞ր իրավունքները կարող են իրացնել

Հաջորդ

Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն