- Վահան Հովհաննիսյան՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների փաստաբան
- Արուս Հարությունյան՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ
- Արա Ռոստոմյան՝ «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ
2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնք ուժով բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և ՀՀ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։