• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

Ինչո՞ւ մարդկանց ավելի քան 60 տոկոսը չի դիմում Ոստիկանություն․ բանավեճ

Ինչո՞ւ մարդկանց ավելի քան 60 տոկոսը չի դիմում Ոստիկանություն․ բանավեճ
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղհասարակության մասնակցությունը մեծ է եղել։ Բայց ռազմավարության կատարման համար քաղաքական երաշխիքներ են պետք»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած բանավեճի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ. բարեփոխումների ռազմավարության նախագծին։

Իրավապաշտպանը ներկայացրեց, որ նոր փաստաթղթի համաձայն` Ոստիկանության համակարգում պետք է վերապատրաստվեն անգամ ղեկավարները։ «Շատ կարևոր է այդ կառույցի բարեվարք վարքագիծը, որպեսզի ես հասկանամ, որ նրա ղեկավարները հակված են այդ բարեփոխումներին։ Նկատի ունեմ ՆԳՆ նախարարին, ոստիկանապետին։ Ոստիկանապետը չի կարող իրեն թույլ տալ բանավեճի այնպիսի մակարդակի իջնել, ինչը տեսանք վերջին միջադեպի ժամանակ»,- հավելեց Սաքունցը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ հասարակությունը չի վստահում Ոստիկանությանը և հանցագործության մասին տեղեկություններ ունենալու դեպքում չի ահազանգում, քանի որ այդ դեպքում ինքն է կանգնում տարբեր խնդիրների առաջ։  «Ինչպե՞ս է, որ մենք ունենք հասարակություն, որը վստահում է Ոստիկանությանը, բայց երբ հանցագործություն է տեսնում, ասում է՝ ես ոչ Ոստիկանություն կզանգեմ, ոչ էլ սրա մասին ցուցմունք կտամ»,- հարցնում է նա։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ «Բավականին մեծ թվով բողոքներ են ստացվում հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ ֆիզիկական ուժի կամ անհամաչափ ուժի կիրառման և դրանից բխող՝ անձանց իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառներով»,- հավելեց նա։

ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը նշեց, որ պետք է լծվեն նոր ռազմավարության իրագործմանն ու արձանագրեն արդյունքներ։ «Այնուհետև գնահատենք այդ արդյունքները, հասկանանք՝ էլ ինչ կարիքներ ունենք և գնանք դրանց հետևից այնքան, մինչև կունենանք մեզ համար ցանկալի իրավիճակ»,- ասաց Մկրտչյանը։

Բանավեճն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

 



 
ShareTweetPin
Նախորդ

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել տեսախցիկների համատարած տեղադրումը․ քննարկում հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ «Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Քննարկման ընթացքում մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժ

Հաջորդ

«Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը դիդակտիկ նյութ է, թե ինչպիսին չպետք է լինի բանտը»․ Ազատ Գասպարյան

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն